Արմավիր քաղաքի ավագանին կալանավորված գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին զրկել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Այս մասին հայտնել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 25-ին Արմավիրի ավագանին կայացած նիստում գեներալ Մանվել Գրիգորյանին չէր զրկել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից, որոշվել է այդ հարցը քննարկել հաջորդ ավագանու նիստի ընթացքում: Նիստի ընթացքում տարբեր կարծիքներ էին հնչել:
0Comments