Ցուկերբերգը հայտնվել է Ռուսաստանի «ստոպ ցուցակ»-ում

Մանրամասներ
ա

Ռուսաստանը իր «ստոպ ցուցակում» ընդգրկել է ԱՄՆ 29 քաղաքացիների, այդ թվում՝ բարձրաստիճան ղեկավարների, գործարարների, փորձագետների և լրագրողների: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:

«Ի պատասխան անընդհատ ընդլայնվող հակառուսական պատժամիջոցների՝ 29 ամերիկացիներ՝ բարձրաստիճան ղեկավարներ, գործարարներ, փորձագետներ և լրագրողներ, ընդգրկվում են «ստոպ» ցուցակում», - ասվում է դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ պատժամիջոցային ցուցակում են ներառվել նաև Ցուկերբերգը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիը:

«Առաջիկայում նոր հայտարարություն կլինի ռուսական «ստոպ ցուցակ»-ի հերթական համալրման մասին»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։