Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին։ Այս մասին Կլաարը հայտնել է թվիթերյան գրառմամբ։
«Երեկ հիանալի հանդիպում ունեցա Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ու այսօր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված։ Հաճելի է տեսնել կողմերի ամուր հանձնառությունը»,- գրել է Կլաարը։
0Comments