«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մտադիր է օրենսդրական փոփոխությունների միջոցով փակել բոլոր այն շառլատանների ճանապարհը, ովքեր հսկայական գումարներ են աշխատում միամիտ վարկառուների հաշվին:
ԼՀԿ խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը այլեւս հնարավորություն չի տալու անհատներին զբաղվելու միջնորդությամբ, եթե չունեն համապատասխան պայմանագիր բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ:
Որոշ խարդախներ օգտվելով մարդկանց անտեղյակությունից՝ միջնորդությունների վրա հսկայական գումար էին աշխատում, իբրեւ թե օգնելով մարդկանց բանկերից եւ վարկային կազմակերպություններից գումար ստանալ: ԼՀԿ խմբակցությունը որոշել է փակել նման շառլատանների կողմից ազատ գործելու հնարավորությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments