Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել մինչև 2022-ի վերջ. Բլինկեն. CNN

Մանրամասներ
ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Եվրամիության դաշնակիցներին ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը, ըստ Վաշինգտոնի, կարող է տևել մինչև 2022 թվականի վերջը։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով երկու եվրոպացի պաշտոնյաների, որոնք խոսել են անանունության պայմանով։

CNN-ը նշում է, որ նման հայտարարությունները վկայում են ԱՄՆ-ի գնահատականի լուրջ փոփոխության մասին, որը ռուսական ռազմական գործողության սկզբում ակնկալում էր, որ այն արագ ավարտ կունենա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: