« Հնդկաստանից միգրացիոն ներհոսքը պատճառ հանդիսացավ քննարկելու միգրացիային վերաբերող խնդիրները » Ա. Ղազարյան

Միգրացիոն ծառայության պետն այսօր մասնակցել է «Դեպի ՀՀ միգրացիոն հոսքերի վերահսկումը» թեմայով քննարկմանը

Հարավարևելյան Ասիայից ներհոսքի մասին խոսելիս պետք է ուշադրություն դարձնել, որ ունեցել ենք որոշակի աճ 2017-ից վերջից, իսկ  Պակիստանից, Բանգլադեշից ներհոսքի մասին խոսելն ավելորդ է, քանի որ այդպիսիք չկան: «Ազգային օրակարգ» հիմնադրամի կազմակերպած «Դեպի Հայաստանի Հանրապետություն միգրացիոն հոսքերի վերահսկումը » թեմայով քննարկմանն այսպես ասաց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Հնդկաստանից ներհոսքի աճը պայմանավորված է վիզայի ռեժիմի տրամադրման դյուրացման հետ»,- նշեց նա:

Հնդկաստանից Հայաստան հոսքի մասին քննարկումները, ըստ Միգրացիոն ծառայության պետի, ունեցավ մի դրական կողմ. վերջապես քննարկվեցին  միգրացիային վերաբերող խնդիրներ, իսկ մինչ այդ թեմայի վերաբերյալ քննարկումը սահմանափակվել էր արտագաղթի թեմայով:

«Բայց այս ընթացքում մենք տեսանք ատելության, այլատյացության դրսևորումներ, որոնք կարծում եմ, հարիր չեն մեզ»,- ասաց նա:

Խոսելով անօրինական միգրացիայի վերահսկման մասին՝ Արմեն Ղազարյանը նշեց, որ նշյալ խնդիրները ուժային կառույցների՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ի վերահսկողության տակ են: