Իրանի միջուկային տեխնոլոգիաներն անշրջելի են․ Ռայիսի

Մանրամասներ
ա

Ընդգծելով խաղաղ միջուկային էներգիան օգտագործելու Իրանի իրավունքը՝ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ Իրանի միջուկային տեխնոլոգիաներն «անշրջելի» են, եւ այս ոլորտում հետազոտությունները կապված չեն լինի ուրիշների խնդրանքների հետ, գրում է Mehr-ը։

Նա նաեւ հպարտություն է հայտնել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում իրանցի երիտասարդ գիտնականների առաջընթացի համար եւ այդ ձեռքբերումներն ինքնավստահության ու ներքին ուժերին ապահովելու խորհրդանիշ անվանել, ինչպես նաեւ կոչ է արել տարածել այդ ոգին երկրի այլ բնագավառների եւ ռազմավարական ոլորտների վրա։

Ռայիսին ասել է, որ Իրանը կշարունակի հետազոտությունները խաղաղ միջուկային ոլորտներում՝ անկախ ուրիշների կարծիքներից եւ խնդրանքներից։

«Բարեբախտաբար, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում գիտնականների հետազոտական աշխատանքները լավ արագանում են, եւ կառավարությունը կաջակցի այդ գործընթացին»,- ընդգծել է նա։