Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Այն կատարվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Հոգեշնորհ Տ. Արիս աբեղա Տոնոյանը,  ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից,  հետ է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` որպես վանաբնակ միաբան:

Հոգեշնորհ Տ. Կյուրեղ վարդապետ Դավթյանը ազատվել է Մայր Աթոռի Կադրերի բաժնի տնօրենի պաշտոնից և ծառայության կոչվել Վանորեից տեսչությունում` Վանորեից տեսչի իշխանության ներքո: