Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ ուռուցքաբանության ոլորտում վիրահատությունների անվճար դառնալու մասին հարցին:
Արսեն Թորոսյանի խոսքերով արորակ ուռուցքների դեպքում վիրահատության համար համավճար է եղել, պետպատվերի մասնաբաժինը շատ փոքր է եղել:
«Այսինքն շատ փոքր մասն է պետությունը վճարել, մնացածը վճարել են պացիենտները: Այս տարվա բյուջեով նախատեսել ենք մոտ 700 մլն դրամի աճ ուռուցքաբանության վրա, որի մեծ մասն ուղղվելու է հենց այդ համավճարը հանելուն: Պացիենտները չեն վճարելու համավճար, բայց վիրահատությունները կատարվելու են միայն այն բուժհաստատություններում, որոնք բավարերելու են մեր դրած պահանջներին, այսինքն ունենալու են ուռուցքաբանության լիցենզիա:
Մյուս տարի կմտածենք նաեւ քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի վրայից համավճարը հաելու մասին»,-ասաց նա:
0Comments