Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինը չպետք է մնա իշխանության ղեկին. Բայդեն

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 26-ին ելույթ ունենալով Վարշավայում նշել է, որ Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինը չպետք է մնա իշխանության ղեկին։ Նա, ինչպես բոլոր ավտոկրատները, կարծում է, որ ով ավելի ուժեղ է, նա ճիշտ է, ասել է Բայդենը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են ուկրաինացիները ցույց տալիս, որ ժողովրդի միասնությունն ավելի ուժեղ է, քան մեկ դաժան բռնապետի ծրագրերը: Բռնապետը, ով ձգտում է վերականգնել վաղուց կորած կայսրությունը, չի հասնի իր նպատակներին, քանի որ մարդիկ չեն ցանկանում ապրել նրա աշխարհում: Ազատ մարդիկ երբեք չեն աջակցի դրան: Ազատ մարդիկ հրաժարվում են ապրել մի աշխարհում, որտեղ տիրում է խավարը: Մենք ձգտում ենք լույսի, ժողովրդավարության, հնարավորությունների ազատության», ասել է Բայդենը:

Միաժամանակ նա հավելել է, որ «այդ մարդը չպետք է մնա իշխանության»։