Մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ բանաձևի օգտին։
Նոր բանաձեւին կողմ է քվեարկել 140 երկիր, դեմ՝ 5-ը․ Ռուսաստանի դաշնակիցների դաշինքը մնացել է նույնը, ինչ առաջին քվեարկության ժամանակ՝ Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան եւ Էրիթրեան։
38 երկիր, այդ թվում՝ Չինաստանը, ձեռնպահ են մնացել։
Հինգշաբթի ընդունված բանաձևում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ասում է, որ ռուսական ներխուժումը հումանիտար աղետ է ստեղծել, ինչպիսին «միջազգային հանրությունը տասնամյակներ շարունակ չի տեսել Եվրոպայում»:
Այս բանաձեւի նախագիծը ներկայացրել են Ուկրաինան եւ մի քանի արեւմտյան երկրներ։
0Comments