
Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության Պետդումայի պատգամավորներին արգելվել է լքել երկիրը՝ առանց խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի թույլտվության։ Այս մասին գրում է meduza.io-ն՝ համապատասխան հրամանին հղումով։
Այժմ, Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու համար պատգամավորը պետք է Վասիլևին հասցեագրված դիմում ներկայացնի, որտեղ նշված կլինի այն երկիրը, որտեղ նա պատրաստվում է այցելել, ինչպես նաև մեկնելու ժամանակն ու նպատակը։
Հրամանում ընդգծվում է, որ սահմանափակումները չեն տարածվում գործուղումների վրա։
0Comments