Վենեսուելայի Ազգային ասամբլեան, որն այժմ վերահսկվում է ընդդիմության կողմից, չեղյալ է համարել Ամերիկյան պետությունների կազմակերպությունից (ԱՊԿ) դուրս գալու նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշումը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Խորհրդարանը հայտնել է, որ ԱՊԿ-ին Վենեսուելայի անդամակցությունը շարունակելու նախագիծն ընդունվել է միաձայն:
Դաշինքը լքելու որոշման մասին Մադուրոն հայտարարել էր դեռեւս 2017թ․ ապրիլին։ Նա պահանջել էր, որ երկիրն անհապաղ դուրս գա կազմակերպությունից, թեեւ այդ գործընթացը երկու տարի է տեւում եւ պետք է ավարտվեր այս տարվա ապրիլի 27-ին, որը Մադուրոն արդեն տոն է հայտարարել։ Իր հերթին ԱՊԿ-ն չի ճանաչում Մադուրոյի նախագահական նոր իրավասությունները:
Վենեսուելայի որհրդարանը նաեւ հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԱՊԿ-ում, ով պետք է երաշխավորի կազմակերպությունում Վենեսուելայի անդամակցության շարունակվելը։ Դա կլինի նախկին պատգամավոր եւ փաստաբան Գուստավո Տարե Բրիսենյոն:
0Comments