Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին կալանավայր

Քիչ առաջ ԱԺ նախկին պատգամավորը տեղափոխվեց «Երևան Կենտրոն» ՔԿՀ

Գենարալ Մանվել Գրիգորյանին  քիչ առաջ տեղափոխեցին «Երևան Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին տեղեկանում ենք  NEWS.am–ից:

Գրիգորյանին կալանավայր տեղափոխեցին պաշտպանական կողմի ուղեկցությամբ՝ քաղաքացիական մեքենայով։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: