ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել նոր դրոշմապիտակներին: Դրանք առավել անվտանգ են:
«Նոր դրոշմապիտակները ավելի ամուր կկպչեն ապրանքներին, կլինեն ավելի փափուկ և կուլ գնալու դեպքում վտանգ չեն ներկայացնի երեխաների համար»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Նշենք, որ դրոշմապիտակների անվտանգության խնդիրը երեկ քննարկել են ՊԵԿ նախագահն ու ՀՀ առողջապահության նախարարը:
0Comments