ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման լուրը մեծ ոգևորություն առաջացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց հավաքված մի խումբ էջմիածինցիների շրջանում:
Նրանք անգամ շամպայն բացեցին ու տեղում շնորհավորեցին միմյանց՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումը համարելով հաղթանակ նախկին ռեժիմի նկատմամբ:
Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են գնալ Էջմիածին, որտեղ էլ խորոված կանեն և կշարունակեն տոնել Մանվել Գրիգորյանի կալանավորումը:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
0Comments