Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում բանանների կոնտեյներների մեջ 47 մամլած աղյուս է հայտնաբերվել, որոնց մեջ մոտ 50 կգ կոկաին է եղել, գրում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ թմրանյութը հայտնաբերվել է մաքսային տերմինալում բանանի տուփերի ստուգման արդյունքում:
Հայտնի է, որ ապրանքը ծովային ճանապարհով ներկրվել է Էկվադորի Հանրապետությունից:
Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի «Թմրանյութերի ապօրինի արտադրություն, վաճառք կամ առաքում» հոդվածով:
Ոստիկանությունը պարզում է թմրանյութերի փոխադրման մեջ ներգրավված անձանց:
0Comments