Բեթղեհեմում հայ համայնքը նշել է Քրիստոսի Սուրբ ծնունդը: Երուսաղեմի արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը կեսօրին եկել է Բեթղեհեմի Քրիստոսի ծննդյան բազիլիկ:
Քահանաները, սարկավագներն ու ճեմարանականները հետեւել են պատրիարքին Հին քաղաքի հայկական թաղամասից դեպի Բեթղեհեմ երթի ժամանակ։ Կեսգիշերին Մանուկյանը պատարագ է մատուցել Սուրբ ծննդյան քարայրում։
Այս մասին տեղեկացնում է WAFA-ն:
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքը Սուրբ ծնունդը նշում է երկու շաբաթ հետո՝ հունվարի 19-ին։
0Comments