ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ՀՀ նախարարներ են նշանակվել:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, նշանակվել են հետեւյալ նախարարները.
Զոհրաբ Մնացականյան - արտաքին գործերի նախարար,
Էրիկ Գրիգորյան - բնապահպանության նախարար,
Ֆելիքս Ցոլակյան - արտակարգ իրավիճակների նախարար,
Հակոբ Արշակյան - տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
Տիգրան Խաչատրյան - տնտեսական զարգացման և ներդրումների նախարար,
Ատոմ Ջանջուղազյան - ֆինանսների նախարար,
Արսեն Թորոսյան - առողջապահության նախարար,
Արտակ Զեյնալյան - արդարադատության նախարար,
Զարուհի Բաթոյան - աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,
Դավիթ Տոնոյան - պաշտպանության նախարար,
Սուրեն Պապիկյան - տարածքային կառավարման և զարգացման նախարար,
Արայիկ Հարությունյան - կրթության և գիտության նախարար:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով վարչապետ էր նշանակվել Նիկոլ Փաշինյանը, իսկ փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը:
0Comments