Ավստրալիան կոչ է անում իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը

Մանրամասներ

ա

Ավստրալիայի իշխանությունները երկրի քաղաքացիներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց, իսկ այնտեղ գտնվող ավստրալացիները պետք է հնարավորինս շուտ լքեն այն։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Կիևում ԱՄՆ պետական ծառայողների դեսպանատնից կամավոր հեռանալու մասին որոշմանը և հրամայել ԱՄՆ պետական ծառայողների ընտանիքներին լքել դեսպանատունը՝ ՌԴ-ի կիողմից ռազմական գործողության շարունակվող սպառնալիքի պատճառով։

«Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն մեկնելու մասին՝ օգտագործելով առևտրային կամ մասնավոր տրանսպորտի այլ տարբերակներ:

Տեղեկություններ կան, որ Ռուսաստանը զգալի ռազմական գործողություններ է ծրագրում Ուկրաինայի դեմ։ Անվտանգության պայմանները, մասնավորապես՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով, Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և Ռուսաստանի կողմից վերահսկվող Արևելյան Ուկրաինայում, անկանխատեսելի են և կարող են վատթարանալ առանց նկատառման»,-ասված է Պետդեպի հաղորդագրությունում: