ԱԺ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադաձավ ՄԻԵԴ-ում՝ գործարար Սամվել Մայրապետյանի գործով կայացված որոշմանը և այն քննադատություններին, թե տարբեր գործերով ՀՀ նոր իշխանությունները կարող են պարտվել ՄԻԵԴ-ում:
«Եթե որոշումները կլինեն այն պատճառով, որ մեր պետությունում մեր կողմից կընդունվեն օրենքներ, որի արդյունքում կխախտվի մարդու իրավունքները, կասեմ՝ մեր մեղքն է: Եթե արդարադատության նախարարությունը համապատասխան միջամտություն չի անի, այսինքն՝ չի գնա դեպի հաշտություն, ուղղելու և գնա հին տարբերակով, որ ամեն ինչի դեմ պետք է պայքարել, կասեմ՝ դա մեր մեղքն է: Սամվել Մայրապետյանի գործով այդ օրենքն ընդունվել է նախորդ իշխանության օրոք, կարող եմ կառավարության որոշումը հանել ու ցույց տալ, թե ով է տակը ստորագրել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
0Comments