Առնվազն կապեր հաստատելու հետքրքրվածություն կա. Լավրովը ներկայացրել է ՀԱՊԿ ընդլայնման հնարավորությունները  

Մանրամասներ

ա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է ՀԱՊԿ ընդլայնման հնարավորությունների մասին:

«ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ ամեն ինչ գրված է. ով ցանկանում է միանալ, պետք է նման խնդրանքով դիմում ներկայացնի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Լավրովն ասել է 2021 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ասուլիսում:

«Վերջին մեկուկես տարում, կարծեմ, երկրների ղեկավարներն արձանագրություն են ստորագրել, որը փոփոխություններ է սահմանում կանոնադրության մեջ և կազմակերպության լիիրավ անդամներից բացի ստեղծվում են գործընկերոջ և դիտորդի ինստիտուտները»,- հավելել է նախարարը:

Նրա խոսքով՝ առնվազն կապեր հաստատելու հետքրքրվածություն կա: