ՆԱՏՕ-ն մերժեց Ռուսաստանին 

Մանրամասներ

ա

ՆԱՏՕ-ի անդամները համաձայն են, որ Ռուսաստանը չի կարող վետո դնել դաշինքին Ուկրաինայի անդամակցության վրա և պատրաստ են աջակցել Կիևին։ Այս մասին Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում ռուսական պատվիրակության հետ բանակցություններից հետո ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Բոլոր անդամները համաձայն են հիմնական սկզբունքին. յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ընտրելու իր ուղին… Դաշնակիցները նաև համաձայն են, որ միայն Ուկրաինան և ՆԱՏՕ-ի 30 դաշնակիցները կարող են որոշել, թե երբ Ուկրաինան պատրաստ կլինի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վրա։

Տեղեկացնենք, որ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան ու Վրաստանը չդառնան ՆԱՏՕ-ի անդամներ: