Կպայթեցնեն Մոսկվայում Հայաստանի ու Բելառուսի դեսպանատները, եթե զորքերը դուրս չբերեն Ղազախստանից

Մանրամասներ

1

Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել Մոսկվայում Հայաստանի ու Բելառուսի դեսպանատները՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

Գործակալությունը գրում է, որ էլեկտրոնային հասցեներին սպառնալիքը ստացվել է նախօրեին։ Անհայտ անձինք պահանջում են, որպեսզի Հայաստանն ու Բելառուսը զորքերը դուրս բերեն Ղազախստանի տարածքից։

Ահազանգերից հետո դեսպանատները ստուգվել են, պայթուցիկ չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Բելառուսը Ղազախստան խաղաղապահներ են ուղարկել ՀԱՊԿ կազմում։