Ղազախստանում հիմա Մարտի 1-ի սերիան ա: Նախկին նախագահը ներկա նախագահի ջեբը լիքը դիակ ա գցում: Դա նշանակում է, որ շուտով պիտի լինի «հեղափոխության» սերիան, իսկ հետո տարածք հանձնելու սերիան:
Զավեշտալի ա իհարկե արևմուտքի հայաստանյան գործակալների ճչոցները տեսնել ՀԱՊԿ-ով զորք ուղղարկելու ֆոնին, քանի որ համարվում է, որ Փաշինյանին իրենք են բերել իշխանության: Իրենց շարքերում ոմանք դեռ դրան հավատում են:
Ոչ պակաս զավեշտալի է տեսնել ռուսական գործակալական ցանցի ստորին էշելոնների տվայտանքները, որոնք հասկանում են, որ այս ամենը ինչոր կերպ մեկնաբանել է պետք, գոնե Սերժի վարկանիշի աճը սաստելու համար, բայց, դեռ չկարողանալով հոդաբաշխ մուտիտ հորինել, ինչպես միշտ ապավինում են անբովանդակ լաչառությանը:
Արթուր Դանիելյան
0Comments