Տասնյակ հազարավոր մարդիկ Նոր տարին դիմավորել են Թայմս Սքուեր հրապարակում՝ չնայած Նյու Յորքում կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման տեմպերին:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, դեպի Նյու Յորքի գլխավոր հրապարակ տանող փողոցներն անցնելու հնարավորություն ունեին միայն ամբողջովին պատվաստված անձինք:
Մարդկանց մի մասը, սակայն ոչ բոլորն են դիմակով եկել: Քաղաքային իշխանություններին տեղեկություններով՝ հրապարակում հավաքվածների թիվը գերազանցել է 15 հազարը:
Առաջին անգամ տոնը քաղաքի կենտրոնում նշվել է 1904 թվականին և նվիրված է եղել The New York Times թերթի կենտրոնակայանի բացմանը: Թերթի պատվին էլ անվանակոչվել են երկնաքերերից մեկն ու հրապարակը: 1907 թվականից ի վեր քաղաքում արգելվեցին հրավառությունները, և թերթն սկսեց Նոր տարին դիմավորել շենքի բարձրությունից հսկայական գնդակի բաց թողնմամբ:
Տասնյակ հազարավոր մարդիկ Նոր տարին դիմավորել են Թայմս Սքուեր հրապարակում
Մանրամասներ
0Comments