Քենիայի անվտանգության ուժերը չեզոքացրել են բոլոր 6 զինյալներին, որոնք մասնակցում էին Նայրոբիում Dusit հյուրանոցի վրա հարձակմանը, որի զոհ է դարձել 15 մարդ, հայտնում է տեղական Star թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:
Հրատարակության զրուցակցի տվյալներով՝ 5 զինյալները չեզոքացվել են հատուկ նշանակության ջոկատի կողմից, մեկ մահապարտ ահաբեկիչ երեքշաբթի հարձակման ժամանակ պայթեցրել է իրեն:
Երեքշաբթի Նայրոբիում Dusit հյոևարնոցի մոտ պայթյուն էր տեղի ունեցել, սկսվել էր հրաձգություն: Իրավապահ մարմինները կատարվածը որպես ահաբեկչական ակտ են դիտարկում: Վերջին տվյալներով 15 մարդ մահացել է, 30-ը՝ վիրավորվել: Reuters-ի տվյալներով՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորումը, որը հիմանկանում գործում է Սոմալիում:
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ շենքում դեռ տասնյակ մարդիկ կան, տարհանումը շարունակվում է:
Մահացածների ինքնությունը հաստատվել է նրանց փաստաթղթերով, զոհերի թվում Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ կան:
Մնացած 11-ը քենիացիներ են, երկու մահացածների մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել:
0Comments