Պետք չէ փորձել վերահսկել սեփական ապագան. Չափազանց շատ պատահականություններ են մտնում խաղի մեջ

Մանրամասներ

ա

Փոփոխությունները կարող են սթրեսի պատճառ դառնալ. դա բացարձակ նորմալ երևույթ է:

Հանրամատչելի գրականության մեջ սթրեսն ասոցիացվում է նեգատիվ երևույթների հետ, բայց իրականում դա այդպես չէ: Սթրեսի ազդեցությամբ մարդը ոչ միայն ֆիզիկական ուժի հորդում է զգում, այլև ուղեղի ֆունկցիաների բարելավում: Այս մասին, 168.am-ի փոխանցմամբ, գրում է econet.ru կայքը:

Գիտնականները բացահայտել են, որ մարդն ավելի լավ հիշում է սթրեսային իրավիճակում, քանի որ վերլուծության ու ինֆորմացիայի վերամշակման պրոցեսում ուղեղը սկսում է ներգրավել ոչ միայն հիպոկամպուսին, այլև ամիգդալդը, այսինքն՝ միանում են ռեզերվները:

Բայց բնությունը չի դրել երկարատև սթրեսի պայմաններում գոյատևման մեխանիզմներ: Հնարավոր չէ օրգանիզմը երկար ժամանակ պահել գերմոբիլիզացիայի վիճակում:

Նույնիսկ աշխատավայրում ինչ-որ աննշան կոնֆլիկտը կարող է ձգվել ամիսներ կամ անգամ մի քանի տարի, էլ չենք խոսում ավելի լուրջ խնդիրների, օրինակ՝ ապահարզանի մասին:

Երկարատև սթրեսները մեզնից խլում են մեր կոգնիտիվ ռեսուրսները, ու ստացվում է փակ շրջան: Որքան ուժգին ենք մենք տառապում, այնքան քիչ ուժ է մնում խնդրի լուծումը գտնելու համար, քանի որ ուղեղն ամբողջությամբ լցված է բացասական էմոցիաներով, ինչը միայն վատացնում է ստեղծված իրավիճակը ու խորացնում սթրեսը:

Այս իրավիճակում երկար ժամանակ գտնվելու արդյունքում մենք հայտնվում ենք մի իրավիճակում, երբ արդեն ոչինչ չես ուզում, ոչինչ չի ուրախացնում ու նախկին հաճույքը չի պատճառում: Մենք այլևս չենք կարողանում նույնիսկ մեր ապագան պատկերացնել գոնե փոքր-ինչ լավատեսական լույսի ներքո, իսկ դա դեպրեսիայի հիմնական նշաններից է:

Այդ շրջանից շատ դժվար է դուրս գալ, քանի որ էվոլյուցիան մեր մեջ դրա համար անհրաժեշտ ավտոմատ գործիքներ չի տեղադրել:

Նրանք, ովքեր արդեն դեպրեսիայի մեջ են, հավանաբար չեն կարդա այս հրապարակումը, քանի որ արդեն ոչինչ հետաքրքիր չէ նման մարդու համար ու չի գրավում նրա ուշադրությունը: Նրա ուղեղը զբաղված է միայն իր մտատանջություններով: Կարեկցելու, ցավելու, ապագայի մասին մտածելու և երևակայելու ունակությունը մարդու տարբերակիչ հատկանիշներից է, և այդ ամենի համար պատասխանատու է ուղեղի մի հատվածը:

Կայուն կլինիկական ընկճախտի բուժման վիրաբուժական եղանակներից մեկը, որքան էլ տարօրինակ է, լոբոտոմիան է: Այդ վիրահատության արդյունքում մարդը հանդարտվում էր, քանի որ… չէր կարողանում երևակայել: Բժիշկներն այդ վիրահատությունը տարած պացիենտներին հարցեր էին տալիս այն մասին, թե ինչ մտածմունքներ ունի իր ապագայի մասին մտածող մարդը, և պատասխանը հաճախ լինում էր՝ ոչինչ, պարզապես դատարկություն:

Այսպիսով, եթե դուք հայտնվել եք մի իրավիճակում, որից չեք կարողացել ելք գտնել, երբ դուք ձեր ներկան՝ որպես մի ինչ-որ սարսափելի բան, իսկ ապագան՝ անհույս եք ընկալում, ապա ավելի լավ է չընկնել մտատանջությունների շրջանի մեջ ու չանել հետևյալ բաները՝

• Պետք չէ փորձել վերահսկել սեփական ապագան, այն անհայտ է, և թեպետ կան այն բացահայտող որոշ գործոններ, բայց չափազանց շատ պատահականություններ են մտնում խաղի մեջ: Մենք սովորել ենք երևակայել, բայց դեռևս չենք կարողանում կանխատեսել:

• Պետք չէ սեփական անցյալը դիտարկել այն տեսանկյունից հատկապես, թե ինչն է մեզ նրանում դուր եկել և ինչը՝ ոչ: Մեր ուղեղը շատ արագ է հիշողությունից ջնջում զգացողությունները ու փոխում է դրանք՝ ելնելով ընթացիկ իրավիճակից:

• Պետք չէ փորձել պատկերացնել, թե ապագայում ինչ-որ որոշակի իրավիճակում դուք ձեզ ինչպես կզգաք: Եթե մենք չենք կարողանում հիշել մեր հին զգացողությունները, ապա ապագա զգացողությունները ավելի վատ կարող ենք գուշակել:

Դրա փոխարեն ավելի լավ է հետևել ստորև բերվող պարզ կանոններին՝

• Եթե ուզում եք հասկանալ, թե ապագայում ձեզ ինչպես կզգաք, նայեք ուրիշ մարդկանց, ովքեր նման մի բանի միջով արդեն իսկ անցել են: Եթե դուք վախենում եք, որ կարող եք ստիպված լինել աշխատել ոչ ձեր մասնագիտությամբ, կարգավիճակային ու ֆինանսական խիստ վատ պայմաններով, գտեք ու խոսեք այն մարդու հետ, ով տնօրենից, ասենք, վարորդ է դարձել:

• Եթե դուք վախենում եք, որ կարող եք հաշմանդամ մնալ, խոսեք նման մարդու հետ, և դուք կտեսնեք, որ նրանց գերակշիռ մասը կարողացել է հարմարվել կյանքի անակնկալներին:

Դուք կզարմանաք, թե որքան է տարբերվում աղետալի իրավիճակը հաղթահարած մարդու ինքնազգացողությունը դրա մասին ձեր պատկերացումից:

• Աշխարհին ավելի լայն նայեք: Ձեր ապագան պատկերացնելիս դա արեք ավելի լայն հորիզոնով:

• Կենտրոնացեք այստեղ և հիմա գոյատևելու վրա: Մենք վատ չենք զգում սպառնալիքներն ու օրինաչափությունները, որոնք այստեղ և հիմա են հաջողության հասցնում: Առանց այդ հմտությունների մեր նախնիները չէին կարողանա գոյատևել: Ի՞նչ են անում կենդանիները վտանգի հանդիպելիս. վազում են: Արագ ռեակցիան և այսրոպեական անհրաժեշտ գործողությունների վրա կենտրոնանալը մեծ հավանականությամբ ավելի շատ կօգնեն հաղթահարել սպառնալիքները, քան իրավիճակի խորը էմոցիոնալ վերլուծությունը:

Հիմնական խնդիրը պրոբլեմը լուծելիս անիմաստ գործողություններ չանելն է: Որքան երկար չի գտնվում ելքը իրավիճակից, այնքան միօրինակ ու տագնապային են դառնում մտքերը: