Սուրբ տեղը դատարկ չի մնում, անկախ նրանից, թե ինչ խորհուրդ կտան ներսից կամ դրսից

Մանրամասներ

ա

Քննարկումներ են ծավալվել Սոֆյա Հովսեփյան-Ժիրայր Սեֆիլյան եւ այլն ֆեյք ընդդիմության շուրջ: Ոմանք համարում են, որ այն ռուսական ԿԳԲ-ի արտադրանքն է (ի դեպ, չնայած որոշ պերսոնաժների առկայությանը, դատելով այս ընդդիմության չկոորդինացված ու անկապ գործողություններից, սա թույլ վարկած է), մյուսները՝ որ Նիկոլն է կազմակերպել, երրորդները՝ Գռզոն, եւ այլն:

Ամեն դեպքում, սա չէ ամենակարևոր հարցը, այլ՝ թե ինչո՞ւ հնարավոր դարձան այս ֆեյք ընդդիմության հավաքները: Պատասխանը պարզ է՝ որովհետև տիտուլյար ընդդիմությունը հեռացել է քաղաքական պրոցեսներից եւ ընդունել է կրավորական կեցվածք: Իսկ ընդդիմությունը երկրի քաղաքական կառուցվածքի մաս է եւ մեծ պատասխանատվություն է կրում զարգացումների համար: Մանավանդ Հայաստանի դեպքում, ուր Նիկոլը ձեռք է քաշել ամեն ինչից եւ զբաղված է իր մեկ օր ավել ապրելու խնդրով:

Գոնե ֆեյքերը տիտուլյարին բացատրեն, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, անկախ նրանից, թե ինչ խորհուրդ կտան ներսից կամ դրսից:

Աղասի Ենոքյան