«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ անդրադարձավ Արարատ Միրզոյանի՝ «օդում կախված լուրեր»-ին: Նա դիմեց ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանին, թե արդյո՞ք վերջինս խոսել է Արարատ Միրզոյանի հետ, ճշտելու «օդում կախված լուրերի» ակունքները, երեխաների օրգանների վաճառքի հետ կապված եւ արդյոք այդ հարցով դիմել եք իրավապահ մարմիններին
Ի պատասխան Նարեկ Զեյնալյանը նշեց, որ առաջին անգամ է այդ մասին լսում, եթե կա նման խնդիր, պետք է դիմել իրավապահ մարմիններին:
Մանե Թանդիլյանը կրկնեց իր հորդորը՝ հարցը քննարկել Արարատ Միրզոյանի հետ. «Պետք է հասկանալ, թե որքանով են ճշգրիտ այդ տվյալները: Ես ղեկավարել եմ ոլորտը եւ նման տեղեկատվություն, անգամ ոչ անվանական, եթե եղել է, մենք դիմել ենք իրավապահներին»:
Խնդրին արձագանքեց նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով. «Խոսքը ոլորտում առկա բավականին դաժան միջազգային մաֆիայի մասին է եւ հնարավոր ռիսկերից, այդ մաֆիայի ճիրաններում հայտնվելու ռիսկերից խուսափելու համար Հայաստանի կողմից կիրառվող ջանքերի, պրոցեսի վերահսկման մասին է»:
0Comments