Վերջին ընթացքում միտում է նկատվում, որ Նիկոլին փորձում են մեղադրել հակառուսականության մեջ։ Իրականում դա այդպես չէ, Նիկոլը հակառուս չէ, ինչպես նաեւ արեւմտամետ չէ, անգամ թրքասեր էլ չէ։ Միակ գաղափարախոսությունը, որին Նիկոլը հավատարիմ է՝ իր շուստրիությունն է։ Եթե շուստրիությունը պահանջի, իշխանության մնալու համար նա կերգի «Боже Царя храни», մեկ այլ պահի կարող է երգել “Yankee Doodle”-ը կամ «Ջուջալարիմը»։
Հիմա նա հայտնվել է մի իրավիճակում, երբ այս երեք տարի իշխանություն վայելելու դիմաց Ռուսաստանը պահանջում է քայլեր, որոնք վնասելու են իր հետագա իշխանավարմանը։ Միգուցե այն նաեւ վնաս է Հայաստանին, բայց Նիկոլը դրա վրա թքած ունի, եւ հենց իր ու իր թիմակիցների ելույթներից երբեք չենք լսել այն տեսակետը, թե փաստաթղթի ստորագրումը վնաս է Հայաստանին։
Հակառուսական այս պոռթկումը մի հուսահատ նպատակ ունի՝ գրավել Արեւմուտքի ուշադրությունը, իրեն տրամադրել Արեւմուտքին։ Սակայն անցած երեք տարիներին Ռուսաստանին ծառայելու ընթացքում Նիկոլն ամեն ինչ արել է, որ Հայաստանում ոչինչ այլես կախված չլինի ոչ Արեւմուտքից, ոչ էլ անգամ հայաստանյան որեւէ ինստիտուտից՝ բանակն ու սահմանադրությունը ներառյալ։ Եվ հիմա էլ մի անհավես փորձ է՝ ուղղված Արմուտքին «մեկ էլ տեսար՝ կպավ» տրամաբանության մեջ։
Նիկոլն իրականում շատ լավ հասկանում, որ իր ստեղծած Հայաստանում ամեն ինչ կախված է Ռուսաստանից, Նիկոլն ինքն էլ դեռեւս անկախ է երեւի թե միայն ասֆալտի տենդերները ծախելու հարցում։
Աղասի Ենոքյան
0Comments