Կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ. Աղաջանյան

Մանրամասներ

ա

«Դեռևս, ս.թ. մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես էր եկել ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակների  արձագանքման կարգի համաձայն»,- ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ: Այս իրավիճակը ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող ՀՀ-ի համար: Դեռևս, ս.թ. մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես էր եկել ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակների  արձագանքման կարգի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիտորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ: Նախաձեռնությունը, ցավոք, մինչ օրս կյանքի չի կոչվել: Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ նախագահող երկիր, ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ, համաձայն ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի»: