Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական ընդդիմադիր կուսակցության անդամ Թուլիփ Սիդդիկը հետաձգել է իր ծննդաբերության օրը Brexit-ի՝ Եվրոպական միության կազմից դուրս գալու համաձայնագրի շուրջ քվեարկության պատճառով, որը պետք է տեղի ունենա հունվարի 15-ին,- գրում է Evening Standard թերթը:
Սիդդիկի առաջին հղիությունը բավական բարդ է եղել, ուստի բժիշկները նրան խորհուրդ են տվել երկրորդ երեխային լույս աշխարհ բերել կեսարյան հատման միջոցով: Վիրահատութունը պետք է անցկացվեր փետրվարի 4-ին, սակայն հեստացիոն շաքարային դիաբետի զարգացման պատճառով մասնագետներ որոշել են այն ավելի շուտ անցկանել՝ հունվարի 14-ին կամ 15-ին:
Պատգամավորը խնդրել է բժիշկներին փոխել վիրահատության օրն ու այն նշանակել հունվարի 17-ին, և բուժաշխատողները չեն մերժել նրա խնդրանքը:
0Comments