Քոչարյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Արամ Օրբելյանի հետ իր կապերն այնքան չեն, որ դա ազդի իր անաչառության վրա։ Այս մասին այսօր լագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Մենք մեր մասով այդ միջնորդությունն արեցինք, իսկ դատախազներն առարկեցին, եթե վաղը, ենթադրենք, դատարանը կայացրեց որոշում հօգուտ Քոչարյանի, ապա որևէ մեկը չի կարող այդ որոշման անաչառությունը վիճարկել»,-ասաց նա:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին, քանի որ վերջինիս որդին ընկերական հարաբերություններ ունի փաստաբան արամ Օրբելյանի հետ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահամանադրական կարգը տապալելու համար:
0Comments