Facebook-ը կփոխի անունը

Մանրամասներ

ա

Մարկ Ցուկերբերգը ցանկանում է հայտնի դառնալ մետատիեզերքի ստեղծմամբ, 168.am-ի փոխանցմամբ, գրում է The Verge-ը:

«Ֆեյսբուքը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել ընկերության անվանումը` կենտրոնանալով մետատիեզերքի կառուցման վրա»,- ասել է անանուն աղբյուրը The Verge-ին, որը ծանոթ է ընկերության ծրագրերին:

Նոր անունը, ամենայն հավանականությամբ, կբացահայտվի հոկտեմբերի 28-ին, Connect-ի ամենամյա տեխնոլոգիական համաժողովի ժամանակ: Չնայած հնարավոր է, որ այն ավելի վաղ արտահոսի համացանց: Առայժմ նույնիսկ ենթադրություններ չկան, թե ինչ անվանում կարող է ունենալ ընկերությունը:

Ռեբրենդինգը նշանակում է, որ տեխնոլոգիական հսկան ցանկություն ունի հայտնի լինել ոչ միայն համանուն սոցիալական ցանցի տեսանկյունից, այլ նաև լուծել այլ խնդիրներ:

Facebook-ը չի լինի առաջին տեխնոլոգիական ընկերությունը, որը կփոխի իր անունը, քանի որ նրա հավակնություններն ընդլայնվում են: 2015-ին, օրինակ, Google-ն ամբողջովին վերակազմավորվեց Alphabet հոլդինգային ընկերության՝ մասամբ որպես նշան, որ այն այլևս պարզապես որոնիչ չէ, այլ ինքնակառավարվող մեքենաների և բժշկական տեխնոլոգիաների ընկերությունների լայնածավալ միություն: Իսկ Snapchat ստարտափը վերանվանվեց Snap Inc. 2016-ին, նույն տարում, երբ այն սկսեց իրեն անվանել «օպերատորի ընկերություն» և ներկայացրեց իր առաջին Spectacles խելացի ակնոցը: