Քոչարյանը չի մասնակցում իր խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությանը

Մի շարք ինքնաբացարկների հիմքեր ունենք, որոնք պետք է քննվեն, այսինքն այսօր հավանականությունը մեծ է, որ բուն միջնորդության քննությանը չենք անդրադառնա

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ, ինչպես նաև ՀՔԾ–ի կողմից  Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում իր խափանման միջոցի գործով քննությանը, քանի որ բուն միջնորդությունն այսօր հավանական է  չքննվի։ Այս մասին հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

«Մի շարք ինքնաբացարկների հիմքեր ունենք, որոնք պետք է քննվեն, այսինքն այսօր հավանականությունը մեծ է, որ բուն միջնորդության քննությանը չենք անդրադառնա»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: