Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը դիտարկում են որպես գործընկեր երկիր։
«Սա նոր փուլի սկիզբ է մեր երկու երկրների միջև համագործակցության համար։ Հնդկաստանը այն երկրներից մեկն էր, որ առաջինը ճանաչեց Հայաստանի հանրապետությունը և հաստատեց դիվանագիտական հարաբերություններ։ Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ միջնադարից սկսած մենք ունենք մեծ հայկական ժառանգություն՝ եկեղեցիներ, կրթական հաստատություններ։ Վաղ 1990 թվականին Մադրասում, որտեղից ծնողներս են, հիմնվել է հայկական եկեղեցի։ Հայկական ժառանգությունը պահպանվել է մեծ ուշադրությամբ ու հարգանքով։ Հայկական համայնքի նպաստը Հնդկաստանի պատմությանը մեծ է»,- ասաց նախարարը։
Սուբրամանյամ Ջայշանկարը անդրադարձավ նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին ու նշեց, որ Հայաստանը անցյալ տարի անցել է շատ դժվար փուլով։ Հնդկաստանի կառավարության ու ժողովրդի անունից ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր կորուստներ են ունեցել։
Նախօրեին Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարարը որակեց արդյունավետ։
«Ակնարկեցինք համապարփակ երկկողմանի հարաբերությունները, քննարկեցինք երկկողմ հարցեր։ Մեծամասամբ համաձայնեցինք հետագա համագործակցության ու փոխանակումների վերաբերյալ՝ տարբեր մակարդակներում։ ԱԳ նախարարն ու ես համաձայնեցինք, որ մեր երկկողմանի հարաբերություններն ընդլայնվեն՝ մշակութային ու քաղաքական ոլորտներում։ Մեծ հնարավորություն կա ընդլայնելու տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, հյուրընկալությունը, ենթակառուցվածքները և ներդրումները։ Ներկայումս առևտրային համաձայնագիրն ենք քննարկում Եվրասիայի հետ՝ հաշվի առնելով նաև Հայաստանի՝ ԵՄ-ի հետ ունեցած համաձայնագիրը։ Կառավարությունը էլ ավելի մեծ ուշադրություն կդարձնի՝ նպաստելու այդ գործին»։
Հնդկաստանի ԱԳ նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի երկրի բիզնես պատվիրակությունն այցելել էր Հայաստան՝ մասնակցելու հայկական էքսպոյին։ Համավարակից հետո դա առաջին այցն էր, որը հետագա խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների համար բիզնես ոլորտում։
«Կապակցվածության պակասը՝ թե ծովային, թե մակերեսային, խոչընդոտ է մեր մարդկանց շփումների, տնտեսական ու առևտրային փոխանակումների համար։ Թե Հայաստանը, և թե Հնդկաստանը հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքի անդամ, որն ունի մեծ հեռանկար՝ կապակցվածության զարգացման համար։ Պարոն Միրզոյանն ու ես քննարկեցինք հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը՝ Իրանում Ջավահար նավահանգստի օգտագործման վերաբերյալ, որը մշակվել է Հնդկաստանի կողմից։ Առաջարկեցինք նաև, որ նավահանգիստը օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։ Մենք կարող ենք դիտարկել որևէ այլ նախաձեռնություն, որն արտացոլում է մեր երկու երկրների հետաքրքրությունները։ Նաև քննարկեցինք փոխադարձ չվերթների հավանականությունը»։
Կովկասյան տարածաշրջանում անվտանգությանն անդրադառնալով ԱԳ նախարարը հայտնեց, որ Հնդկաստանի դիրքրոքշումը հետևողական է։
«Բախումներից սկսած մենք կողմնակից էինք խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով, որպեսզի կարգավորվի հակամարտությունը ՄԽ շրջանակներում։ Հնդկաստանը միշտ դրա կողմնակիցն էր ի շահ անվտանգության»։
ԱԳ նախարարը նշեց նաև, որ Հայաստանում ներկա է հնդիկ ուսանողների մեծ բանակ։ Շնորհակալ է հայ ժողովրդին ու կառավարությանը՝ բարեկեցություն ստեղծելու համար՝ հատկապես համավարակի ժամանակ։
«Մենք գնահատում ենք Հայաստանի աջակցությունը ՄԱԿ անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական անդամությանը։ Համագործակցությունը բազմակողմանի է, համաժողովները ամրապնդում են մեր հարաբերությունները»։
Նախարարը նշեց, որ այսօր կհանդիպեն նաև Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ծաղիկներ կխոնարհեն Երևանում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանի մոտ։ Վերջում նախարարը Արարատ Միրոզոյանին հրավիրեց Հնդկաստան։
0Comments