«Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք ՀՀ-ի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտության դաշտում: Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի՝ դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,-դիմելով Ալիևին՝ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը:
Նա ընդգծեց՝ Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը, քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ:
«Պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ՝ հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր: Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել՝ մենք պատերազմի կուսակցություն չենք, պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք Արցախյան բոլոր պատերազմներով, ինքներս էինք պատրաստ և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյուքնում մարդկանց տանել մահվան բերան»,-ասաց նա:
Սարգսյանն ընդգծեց՝ կապիտուլյանտները նոյոմբերի 10-ին ժողովրդին խաղաղությամբ էին կերակրում, այնինչ այդ օրվանից մինչ օրս մենք շարունակում ենք կորուստներ կրել:
0Comments