Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Մանրամասներ

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռուսական խաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։

Տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Լաչինի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է տեղեկագրում։