Մարտի 26-ին կեսօրից հետո կրկին սպասվում են տեղումներ, մի շարք մարզերում՝ ձյան տեսքով

Մանրամասներ
ashajur աչաջուր

Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 26-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին Հայաստանի ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

«Մարտի 25-ին կեսօրից հետո դեպի երեկո տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն։

Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում այդ տեղումները կլինեն ձյան տեսքով։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: