Բախում ցուցարարների և ոստիկանների միջև

Ոստիկանության ներկայացուցիչները ցուցարարներին կոչ արեցին բացել օդաբնավակայան տանող ճանապարհը, սակայն վերջիններս անտեսեցին ոստիկանների պահանջը

Քիչ առաջ ոստիկանների և գներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ:

Ոստիկանության ներկայացուցիչները ցուցարարներին կոչ արեցին բացել օդաբնավակայան տանող ճանապարհը, սակայն վերջիններս անտեսեցին ոստիկանների պահանջը և նրանց միջև քաշքուկ սկսվեց:

Ցուցարարները հորդորեցին ոստիկաններին չհարվածել իրենց։ Ոստիկանություն-ցուցարարներ հրմշտոցի ժամանակ ցուցարարները ձեռքները վերև բարձրացրին՝ ի նշան համերաշխության։ Դեռևս Երևան-Էջմիածին ճանապարհին լարված իրավիճակ է։