Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել չորս տղամարդու, որոնցից երեքը՝ Աչաջուր, չորրորդը Այգեհովիտ գյուղի բնակիչներ էին։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է երկփողանի երկու «Իժ» և մեկփողանի երեք «ՄՌ» տիպի որսորդական հրացաններ ու կենդանու միս։
Բերման ենթարկված տղամարդկանցից Աչաջուր գյուղի 46-ամյա բնակիչը հայտնել է, որ հայտնաբերվածը եղնիկի միս է. ինքը նույն օրը եղնիկ էր ապօրինի որսացել իրենց գյուղի սարամասում:
Միսն ու ողորկափող հրացանները առգրավվել են:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն և մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
0Comments