Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱԿՊ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ)՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ ընդհանուր համախմբված դիրքորոշում մշակելու կարևորության մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին բելառուս առաջնորդը շեշտել է մի շարք երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներում:
«Եթե ՀԱԿՊ և ՇՀԿ դիրքորոշումը համաձայնեցված լինի, ապա մենք գլուխ կհանենք այս իրավիճակից: Եվ կօգնենք նաև աֆղան ժողովրդին հաղթահարել այս դժվարությունները: Սակայն եթե յուրաքանչյուրը իր ձևով նվագի աֆղանական ջութակ, աղետ կլինի»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն ընդգծել է Աֆղանստանի հարցով ՀԱՊԿ և ՇՀԿ դիրքորոշումների համաձայնեցման կարևորությունը
Մանրամասներ
0Comments