Կատուների սերիական սպանություն կատարող տղամարդը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի դատարանը 54-ամյա անվտանգության աշխատակցին դատապարտել է հինգ տարի և երեք ամսվա ազատազրկման՝ 2018 թվականի հոկտեմբերից 2019 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում 9 կատու սպանելու և ևս 7-ին դանակահարելու համար: Այս մասին գրում է BBC News-ը:

 

Նշվում է, որ կատուների տերերը դռան առաջ արյունոտ վիճակում գտել են իրենց կենդանիներին: Սթիվեն Բուքեն բռնվել է, երբ տեսախցիկը նկարահանել է նրան հերթական կատվի վրա հարձակման ժամանակ: