Աֆղանստանից տարհանված հղի կինը ծննդաբերել է ամերիկյան ռազմաօդային ուժերի օդանավում

Մանրամասներ

1

Աֆղանստանից տարհանված հղի կինը ծննդաբերել է ամերիկյան ռազմաօդային ուժերի օդանավում այն բանից հետո, երբ օդանավը վայրէջք է կատարել գերմանական «Ռամշտայն» ավիաբազայում։

Այս մասին հայտնում է ԱՄՆ զինուժի տեղափոխումների ավիացիոն հրամանատարությունը։

Նա լույս աղջիկ է բերել աղջիկ երեխա։ Կնոջն օգնություն է ցուցաբերվել ամերիկացի զինվորական բուժանձնակազմի կողմից։

Կնոջ մոտ ծննդաբերական ցավերը սկսվել են օդանավի թռիչքի ժամանակ։ Եղել են նաեւ ծննդաբերական բարդություններ։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, օդանավի հրամանատարը որոշում է կայացրել նվազեցնել օդանավի թռիչքային բարձրությունը, որպեսզի հնարավոր լինի փրկել եւ ծննդկան մորը եւ պտղին։

Ներկայումս կինն ու նրա նորածին դուստրը գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։