Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում. Ձերբակալվել են Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ

Իրավիճակ

ա

Մոսկվայի հյուսիսարևելյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել շինարար միգրանտների մասնակցությամբ: РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ բախումը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր շինհրապարակներից մեկում՝ «Նեկրասովկա» մետրոյի կայարանի հարևանությամբ:

Իրավապահները հանգամանքները պարզելու համար ձերբակալել են Ուզբեկստանի 7 քաղաքացու և Հայաստանի 2 քաղաքացու: Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում: