«Թալիբան»-ի գրոհայինների առջեւ Աֆղանստանի արագ անկումն անվտանգության ոլորտի փորձագետներին ստիպում է մտածել, թե ինչ կլինի օգտակար հանածոների հետ, գրում է CNN-ը:
Աֆղանստանն աշխարհի ամենաաղքատ երկրներից է: Սակայն 2010 թվականին ԱՄՆ զինվորականներն ու երկրաբանները հայտնաբերել են, որ երկիրը, որը գտնվում է Կենտրոնական եւ Հարավային Ասիայի խաչմերուկում, ունի օգտակար հանածոներ գրեթե 1 տրիլիոն դոլարի չափով, որն էապես կփոխի տնտեսական հեռանկարները:
Պղնձի, ոսկու, երկաթի պաշարները ցրված են ամբողջ երկրով: Կան նաեւ հազվահողային հանքանյութեր:
«Աֆղանստանն անկասկած երկրներից է, որն ունի ավանդական թանկարժեք մետաղների պաշարներ, ինչպես նաեւ մետաղներ, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարի տնտեսության զարգացման համար»,-ասել է անվտանգության ոլորտի փորձագետ, գիտնական Ռոդ Շունովերը:
Մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին որոշումը, երկրի տնտեսական հեռանկարները խավար էին: ԱՄՆ Կոնգրեսի հետազոտության ծառայության զեկույցի համաձայն՝ 2020 թվականի դրությամբ աֆղանստանցիների մոտ 90 տոկոսն ապրում էր կառավարության՝ աղքատության սահմանված շեմից ցածր մակարդակում՝ օրական 2 դոլարով:
Ըստ տեղեկութոյւնների՝ ԱՄՆ կառավարությունը հաշվարկել է, որ Աֆղանստանում լաթիումի հանքը կարող է մրցակցել Բոլիվիայի հանքերին, որտեղ գտնվում են աշխարհի ամենահայտնի պաշարները:
Այնուամենայնիվ, կա շանս, որ «Թալիբանն» իր նոր ուժը կկիրառի լեռնարդյունահանման ոլորտի զարգացման համար:
0Comments