Արդյո՞ք այդ փաստը արդարացնելու էր մեր հանդեպ ռուսների կատարած դավաճանությունը Արցախում...

Մանրամասներ

ա

Ցանկացած պատերազմ ունի խիստ որոշակի քաղաքական նպատակ։ Իսկ քաղաքական նպատակին հասնելուց հետո պատերազմը դառնում է անիմաստ։

Աֆղանստանում ամերիկացիները ունեին երկու քաղաքական նպատակ.

ա.Պատժել Ալ-Քաիդայի պարագլուխներին

բ. Աֆղանստանը մաքրել Ալ-Քաիդայից։

Իրենց նպատակներին հասնելուց հետո ամերիկացիները դեռ Օբամայի օրոք հայտարարեցին Աֆղանստանից աստիճանաբար դուրս գալու մտադրության մասին։ Իսկ արդեն Թրամփի օրոք ամերիկացիները պայմանավորվեցին թալիբների հետ։

2020 թ. փետրվարին կնքված գործարքի համաձայն՝ թալիբները ամերիկացիներին խոստացան, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում Ալ Քաիդային թույլ չեն տա գործել, երբ ամերիկացիները դուրս գան Աֆղանստանից։ Այդ գործարքը հայտնի է «Աֆղանստանի խաղաղության համաձայնագիր» կամ Դոհայի համաձայնագիր անվամբ։

Այսինքն ամերիկացիները պայմանավորվեցին Թալիբների հետ իրենց քաղաքկան նպատակների շուրջ ու նոր որոշեցին դուրս գալ։ Արդյունքում՝ Թրամփի օրոք ամերիկյան զորքերի թիվը հասավ ընդամենը 2500-ի, իսկ Բայդենի օրոք 650 հոգու։ Այնուհետև երբ թալիբները վերցրեցին իշխանությունը Աֆղանստանում, Բայդենը զորքերի թիվը հասցրեց 5-7 հազարի, որպեսզի ապահովի օդանավակայանի ու դեսպանատան անվտանգությունը տարհանման ժամանակ։

Հիմա ուզում եմ հասկանալ էս պատմության մեջ ով է ում դավաճանել։ Ռուսական ագիտպրոպը տարածում է, թե «ամերիկացիները դավաճանեցին իրենց դաշնակիցներին»։ Ովքեր էին ամերիկացիները դաշնակիցները՝ աֆղաննե՞րը, փուշթուննե՞րը։ Իսկ թալիբները աֆղան ու փութուն չե՞ն։

Տպավորություն էն ուզում ստեղծել թե Աֆղանստանը ենթարկվել է օտար երկրի ռազմական ներխուժման, իսկ ահա «դավաճան ամերիկացիները» չեն պաշտպանել նրանց։ Այսինքն սրանց տրամաբանությամբ ճիշտ կլիներ որ Ամերիկան տարիներով ներքաշվեր քաղաքացիական պատերազմի մեջ թալիբների դե՞մ։ Կամ եթե անգամ ամերիկան դավաճանած լիներ իր դաշնակցին։

Արդյոք այդ փաստը արդարացնելու էր մեր հանդեպ ռուսների կատարած դավաճանությունը Արցախում...

Սևան Ղազարյանի ֆեյսբուքյան էջից