Անցյալ շաբաթվա ընթացքում ողջ աշխարհում ավելի քան 4 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
ԱՀԿ տվյալներով` վարակման նոր դեպքերի թիվը 3 տոկոսով գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշները: Մինչդեռ մահացության ցուցանիշը նվազել է 8 տոկոսով: Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 64 216 մարդ:
Օգոստոսի մեկի դրությամբ`կորոնավարակակիրների թիվը հասել է 197 788 117-ի, մահացածներինը`4 219 578-ի:
Հիվանդացության մակարդակը հատկապես աճել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում (37%) և Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (33%): Վարակման դեպքերի նվազում է նկատվել Եվրոպայում (9 %-ով), Հյուսիսային Ամերիկայում (3 %-ով), ինչպես նաև Աֆրիկայում (1%):
Մահացության ցուցանիշն աճել է Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (48%) և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում (31%): Մահվան ելքով դեպքերի զգալի անկում է գրանցվել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (29%):
Մեկ շաբաթում ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 3 %-ով, մահացածներինը` նվազել 8 %-ով. ԱՀԿ
Մանրամասներ
0Comments