Գերմանիայում անվտանգության աշխատակիցների գործադուլի պատճառով Դյուսելդորֆի, Քյոլն/Բոննի և Շտուտգարտի օդանավակայաններում հարյուրավոր թռիչքներ են չեղարկվել, հաղորդում է The Washington Post-ը:
Թռիչքների ժամանակացույցում նման փոփոխության հետևանքով շուրջ 110 հազար ուղևոր է տուժել:
Երկրի այլ օդանավակայաններ նույնպես տուժել են, մասնավորապես՝ Բեռլինի օդանավակայանում 90 թռիչք է չեղարկվել:
Օդանավակայանների անվտանգության աշխատակիցների գործադուլը կշարունակվի մինչև հունվարի 11-ի կեսգիշեր: Գործադուլի մասնակիցները պահանջում են մեկ ժամի դիմաց աշխատավարձերը 20 եվրոյի հասցնել:
Ավելի վաղ բողոքի նման ակցիաներ անց էին կացվել Բեռլինի օդանավակայանում:
Գերմանիայի 3 օդանավակայաններում գործադուլ է սկսվել
Հարյուրավոր չվերթներ են չեղարկվել
0Comments